Վարչապետի որոշումներ

8 Հուլիսի 2008, 444 - Ա

Բ. ԵՍԱՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը`

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2008 թվականի հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։