Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 539 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 582-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 550-Ն որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ 266      4      -

այդ թվում`

կառուցվածքային ստորաբաժանումներ 163      4        -

առանձնացված ստորաբաժանումներ`

Մտավոր սեփականության գործակալություն 50        1         -

Առևտրի համաշխարհային կազմակերպության  ծանուցման գործակալություն 5       -      -

Հավատարմագրման գործակալություն 7         -       -

Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն 41       1        -»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023