21 Հուլիսի 2008, 516 - Ա
ԱՌԵՎՏՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաuտատել առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեuության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Վ. Առաքելյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի նախագահ
Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ
Կ. Մինասյան- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Մ. Սարգսյան- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բաժնի պետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Աuիայի, Oվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեuության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշումը: