Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 515 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության և Ղրղզuտանի Հանրապետության միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`

Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար  (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ս. Կարայան - ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Գ. Քոչարյան- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ

Ա. Գրիգորյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար

Ա. Աբրահամյան- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ռ. Հարությունյան- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ն. Սարոյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մարտի 29-ի «Հայաuտանի Հանրապետության և Ղրղզuտանի Հանրապետության միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 182 որոշումը: