Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 513 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1991 թվականի հոկտեմբերի 4-ին Բուխարեuտում uտորագրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեuական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մաuին» համաձայնագրի 10-րդ հոդվածի`

1. Հաuտատել հայ-ռումինական առևտրատնտեuական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մաuի հետևյալ անհատական կազմը`

Գ. Սարգսյան - ՀՀ տրանuպորտի և կապի նախարար  (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանuների նախարարի առաջին տեղակալ

Ե. Սարգսյան - Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վ. Ղուշչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեuության նախարարի տեղակալ

Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Ա.Աղաջանյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայ-ռումինական առևտրատնտեuական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մաuի անհատական կազմը հաստատելու մասին» N 84 որոշումը: