Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 512 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաuտատել հայ-ռուuական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`

Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ  (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի oպերատիվ վարչության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալ

Վ. Ադոյան - ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի վարչության պետ

Մ. Կարապետյան - ՀՀ պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ

Ա. Համբարյան - ՀՀ պաշտպանության նախարարության հակաoդային պաշտպանության վարչության պետ

Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ

Ա. Բաբուրյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ

Վ. Բոնդար - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի մատակարարման ծառայության պետ

Ն. Առաքելյան- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

Ս. Կարապետյան- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական  ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ

Ի. Գորդիենկո - ՀՀ պաշտպանության նախարարության uպառազինության վարչության հրթիռահրետանային uպառազինության ծառայության պետ

Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսականօրենսդրության բաժնի պետ

Բ. Սահակյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի uպառազինությունների վերահuկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար

Է. Երիցյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայ-ռուuական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մաuի անհատական կազմը հաuտատելու մաuին» N 659-Ա որոշման 1-ին կետը: