8 Փետրվարի 2004, 54 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ անաշխատունակության գնահատման մոդելի ներդրման աշխատանքները համակարգելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝
1. Ստեղծել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ անաշխատունակության գնահատման մոդելի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել՝
ա) բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ անաշխատունակության գնահատման մոդելի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի կանոնակարգը՝ համաձայն N1 հավելվածի.
բ) բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ անաշխատունակության գնահատման մոդելի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ անաշխատունակության գնահատման մոդելի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների կատարումը: