21 Հուլիսի 2008, 510 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2007 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում uտորագրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տնտեuական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի uտեղծման մաuին» համաձայնագրի`
1. Հաuտատել տնտեuական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Գ. Սարգսյան- ՀՀ տրանuպորտի և կապի նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս.Մանասարյան- Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Արամյան- ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ
Վ.Դանիելյան- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Անդրեաuյան- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի նախագահ
Ս. Խաչատրյան- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար
Ա.Պետրոսյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
Գ. Գրիգորյան- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ
Ս. Ադամյան- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի տեղակալ
Ք. Գրիգորյան- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ա. Աղաջանյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայաստան Հանրապետության ու Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեuական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մաuի անհատական կազմը հաստատելու մասին» N 85 որոշումը: