21 Հուլիսի 2008, 507 - Ա
Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2008 թվականի հուլիսի
22-25-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանին 2008 թվականի օգոստոսի 9-12-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Համաշխարհային փոստային միության 24-րդ համաժողովին մասնակցելու համար։
2. Գ. Սարգսյանի, Վ. Առաքելյանի և Գ. Գրիգորյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Սարգսյանի, Վ. Առաքելյանի և Գ. Գրիգորյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման և համաժողովի արդյունքների մասին հաշվետվություն: