Վարչապետի որոշումներ

21 Հուլիսի 2008, 505 - Ա

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Մ. ՔԱԼՄԻ-ՌԵՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Շվեյցարիայի Համադաշնության դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Մ. Քալմի-Ռեյի գլխավորած պատվիրակության (7 մարդ) 2008 թվականի հունիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետություն աշխատանքային այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, աշխատանքային ճաշի, կեցության, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր