17 Հուլիսի 2008, 496 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 872-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 8-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 872-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում`
ա. «Է. Տարասյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչության պետ» բառերը փոխարինել
«Ս. Ասրյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի տնտեսական բաժնի պետ» բառերով,
բ. «Վ. Արամյան - ՀՀ կենտրոնական բանկի արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Ղալթախչյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական շուկայի վերլուծության և կարճաժամկետ ծրագրավորման բաժնի պետ» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «հուլիսի 1» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31» բառերով: