Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2008, 488 - Ա

Գ. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Տ. ՕՀԱՆՅԱՆԻ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ԵԱՀԿ-ի նախագահի հրավերով` ընտրական հարցերին նվիրված սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տ. Օհանյանի` 2008 թվականի հուլիսի 20-25-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Ազարյանի և Տ. Օհանյանի` Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի հրավիրող կողմի հաշվին։