15 Հուլիսի 2008, 482 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված` Հայաuտանի Հանրապետության կառավարության
և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև «Սնանկության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագծի նախապատրաստման նպատակով`1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Գ. Մալխաuյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Կ. Փոլադյան - ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ
Տ. Երանոսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
Կ. Գասպարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
Ա. Ալոյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության եվրամիության ինտեգրման բաժնի պետ
2. Աշխատանքային խմբին` մեկամuյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ քննարկման ներկայացնել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: