14 Հուլիսի 2008, 474 - Ա
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ Վ. ԴԱՎԵՅԱՆԻ ԴԱՄԱՍԿՈՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության միջև միջգերատեսչական համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Հ. Գրիգորյանի` 2008 թվականի հունիսի 17-20-ը Դամասկոս (Սիրիայի Արաբական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վ. Դավեյանի` 2008 թվականի հունիսի 17-20-ը Դամասկոս (Սիրիայի Արաբական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։