Վարչապետի որոշումներ

9 Հուլիսի 2008, 457 - Ա

Ժ. ԴԱԴԱՍՅԱՆԻ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների հեռուստառադիոհեռարձակման ոլորտի կարգավորող մարմինների ֆորումին մասնակցելու նպատակով 2008 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժ. Դադասյանի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը` 418600 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժ. Դադասյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն գործուղման արդյունքների մասին: