Վարչապետի որոշումներ

8 Հուլիսի 2008, 452 - Ա

Ա. ԵՐԵՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ՀԿԳ-ի ավագ քննիչ Ա.Երեմյանին 2008 թվականի հուլիսի 8-15-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող` N 62202608 քրեական գործով քննչական գործողություններ կատարելու նպատակով:

2. Ա. Երեմյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: