Վարչապետի որոշումներ

7 Հուլիսի 2008, 442 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2008 թվականի հուլիսի 7-13-ը ներառյալ։

2. Գ. Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Աֆրիկյանի վրա: