Վարչապետի որոշումներ

4 Հուլիսի 2008, 440 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրության, հողի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման և վարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Վարդանյանին 2008 թվականի հուլիսի 7-11-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն:

2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Վարդանյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Մ. Վարդանյանի` Բելառուսի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Վարդանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին։