Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2004, 749 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին հարող տարածքներում քաղաքաշինական գործունեության կանոնակարգման նպատակով`

1. Ստեղծել Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին հարող տարածքներում քաղաքաշինական գործունեության կանոնակարգման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող հանրապետական նշանակության մայրուղիների` մինչև միջինը 5 կիլոմետր հեռավորության վրա գոյություն ունեցող կառուցապատման` կարգավորման ենթակա հատվածների սահմանների ճշտումը, շենքերի և շինությունների գույքագրումը, կադաստրային հանույթների վրա դրանց տեղադրման ճշգրտումը և օրինականության պարզումը.

բ) եռամսյա ժամկետում ապահովել նշված տարածքների կառուցապատման կանոնակարգման սխեմաների մշակումը և անհրաժեշտ աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը: