Վարչապետի որոշումներ

14 Հուլիսի 2008, 476 - Ա

Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԼԻՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, Հ. Հունանյանին 2008 թվականի հուլիսի 13-19-ը գործուղել Լիոն (Ֆրանսիայի Հանրապետություն)` ոստիկանական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության շրջանակներում ճանաչողական այցին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հունանյանի Լիոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Լիոն գործուղման արդյունքների մասին։