Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2004, 738 - Ա

Լ. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անվանի գրող, հրապարակախոս Լևոն Միրիջանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝

Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մանասյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Դ. Մուրադյան - Հայաստանի գրողների միության քարտուղար (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան - Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ավագյան - Մշակույթի հայկական ֆոնդի վարչության  նախագահ (համաձայնությամբ)

Ս. Դանիելյան - գրականագետ (համաձայնությամբ)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Լ. Միրիջանյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա։