Վարչապետի որոշումներ

10 Հուլիսի 2008, 459 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե ավելացված արժեքի հարկի վճարման և Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի վերադարձումների նկատմամբ մշտական մոնիթորինգի (դիտարկումների) նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար

 Վ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

 Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

 Ա. Ջանջուղազյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ

Ա. Չիլինգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական  ծառայության պետի առաջին տեղակալ

  Գ. Միրզոյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչության պետ