Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2004, 723 - Ա

Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝

Ֆ. Սարգսյան               -  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Բեգլարյան              -  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Լ. Յոլյան                     -  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Խաչատրյան           -  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Սահրադյան            -  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Վարյան                   -  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սահակյան              -  Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Բարխուդարյան       -  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար

Ա. Մելքոնյան               -  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Հ. Ավետիսյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: