2 Հուլիսի 2008, 438 - Ա
Ա. ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետի և 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի`
Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելը Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսահաշվային վարչության պետ - գլխավոր հաշվապահ Աշոտ Սեդրակյանին (պաշտոնի անձնագիր` 43-2.1-1) 2008 թվականի հուլիսի 2-ից, մինչև 6 ամիս ժամկետով, նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարին փոխաինող: