Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2004, 714 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 67-րդ կետի «բ» ենթակետը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև համագործակցության մշտական գործող միջկառավարական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության կողմի հետևյալ անհատական կազմը՝

Հ. Աբրահամյան                -  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (միջկառավարական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության կողմի ղեկավար)

Ն. Դավիդյան                     -  ՀՀ առողջապահության նախարար

Ս. Երիցյան                        -  ՀՀ կրթության և գիտության նախարար

Դ. Լոքյան                          -  ՀՀ գյուղատնտեսության նախարար

Վ. Խաչատրյան                 -  ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Հ. Հովհաննիսյան              -  ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

Կ. Ճշմարիտյան                 -  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Ա. Մովսիսյան                     -  ՀՀ էներգետիկայի նախարար

Ա. Վարդանյան                    -  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Մ. Վարդանյան                     -  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Գ. Եգանյան                        -  ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փձախստականների վարչության պետ

Ֆ. Ցոլակյան                       -  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

Ս. Մնացականյան               -  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

Խ. Վարդանյան                   -  ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ