Վարչապետի որոշումներ

2 Հուլիսի 2008, 433 - Ա

Վ. ՂՈՒՇՉՅԱՆԻ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի Հայաստանին առնչվող տեղեկատվական և համահամայնքային հարցերով նիստի աշխատանքներին և խմբային քննարկումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Ղուշչյանի` 2008 թվականի մայիսի 17-19-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Ղուշչյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Կիև գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2024

2023