3 Նոյեմբերի 2004, 713 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝
1. 2003 թվականի նոյեմբերի 13-ին Դուշանբե քաղաքում կայացած Անկախ Պետությունների Համագործակցության տրանսպորտի համակարգման խորհրդակցության XIII նիստում ընդունված որոշման համաձայն՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում առկա խոչընդոտների վերացման համար ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կառույցների հետ բանակցային գործընթացի վարման և այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվելիք միջոցառումների մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝
ա) միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում առկա խոչընդոտների վերացման նպատակով բանակցային գործընթացը վարել Ավտոմոբիլային տրոնսպորտի միջազգային միության կողմից առաջարկված թեմատիկայով.
բ) 2004 թվականի դեկտեմբեր ամսվանից սկսած յուրաքանչյուր ամսվա 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների ընթացքի մասին: