Վարչապետի որոշումներ

2 Հուլիսի 2008, 432 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ   «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ս.Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Գ. Այվազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ

Ա. Թարվերդյան - «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր

Գ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: