Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2008, 430 - Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2008 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 4-ը գործուղել Ռիգա (Լատվիայի Հանրապետություն)՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի դրույթները քննարկելու և այն ստորագրելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Մովսեսյանի` Ռիգա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Ռիգա գործուղման արդյունքների մասին։