Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2004, 51 - Ա

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Սերգեյ Սարգսյանին 2004 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

2. Ս. Սարգսյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Սարգսյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: