Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2008, 427 - Ա

Պ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 139-րդ կետը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Պարույր Կարապետյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2008 թվականի հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ։