1 Նոյեմբերի 2004, 709 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 488 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմանբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Ա. Ղուկասյանի և Վ. Վարդանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին (հանձնաժողովի նախագահ) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Է. Մարգարյանին (հանձնաժողովի քարտուղար):