Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2008, 395 - Ա

Ա. ՍԱՆՈՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնության, Արևելյան Եվրոպայի և Ասիայի այլ երկրների նորմատիվ իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության հարցերը կարգավորող օրենսդրության գործնական կիրառման և զարգացման հեռանկարների վերաբերյալ միջազգային կլոր սեղանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Ա. Սանոյանի` 2008 թվականի հունիսի 23-26-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սանոյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը հոգում է Եվրոպայի խորհուրդը:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր