1 Նոյեմբերի 2004, 710 - Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 66-րդ ու 67-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 640-Ա որոշմանը համապատասխան՝ 2005 թվականին հայ մշակույթի գործիչների հոբելյանների նշումը պատշաճ մակարդակով նախապատրաստելու նպատակով՝
1. Ստեղծել համապատասխան հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը՝ համաձայն NN 1-10 հավելվածների։
2. Հոբելյանական հանձնաժողովներին՝ մշակել հոբելյանական միջոցառումների ծրագրերը՝ ծախսերի նախահաշիվները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ։