Վարչապետի որոշումներ

25 Հունիսի 2008, 391 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`

Ամենամյա միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը Դավոս (Շվեյցարիայի Համադաշնություն) կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ անհատական կազմով`

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ

 Է. Նալբանդյան- ՀՀ արտաքին գործերի նախարար

 Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար

 Ա. Ջավադյան- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

 Վ. Ներսիսյանց- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական` տնտեսական հարցերով

 Ս. Լալայան- ՀՀ Նախագահի օգնական

 Ռ. Հարությունյան- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)