28 Հոկտեմբերի 2004, 701 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի հոկտեմբերի 28-29-ը Երևանում կազմակերպվող Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների եվրոպական համաժողովի միջազգային գիտաժողով-խորհրդակցության և ավագ պաշտոնյաների կոմիտեի ընդլայնված օպերատիվ խմբի (100 մարդ) նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը` 4774700 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվության: