Վարչապետի որոշումներ

26 Հունիսի 2008, 417 - Ա

Ս. ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122–րդ հոդվածով, 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով ու 29-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 594-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2008 թվականի հունիսի 25 -ի N 520-Ա որոշումը՝

Սիմոն Տեր-Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (ծածկագիրը՝ 02-1.2-7)՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի (ծածկագիրը՝ 02-1.2-7) պաշտոնից։