28 Հոկտեմբերի 2004, 697 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև 1998 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի հետևյալ կազմը՝
Մ. Նահապետյան - Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար (աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի ղեկավար)
Ա. Սմբատյան - ՌԴ - ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Գ. Հակոբյան - ՀՀ վարչապետի ավագ օգնական
Ա. Մանասերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Դ. Համբարձումյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ
Կ. Ասոյան - ՌԴ - ում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ
Է. Թադևոսյան - ՌԴ - ում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցչության ղեկավար
Գ. Բեգլարյան - Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Պետրոսյան - «Բին Բանկ» բաժնետիրական առևտրային բանկի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
2. Աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի ղեկավարին մինչև մեկ տարի ժամկետով լիազորել ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը Մոսկվայի կառավարությունում, աջակցել Հայաստանի և Մոսկվայի միջև տնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային կապերի զարգացմանը, Մոսկվայում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությանը, շահագրգիռ կազմակերպությունների հետ վարել բանակցություններ պարտավորությունների կատարման շուրջ, Մոսկվայի կառավարությունից և կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, կնքել պայմանագրեր ու կատարել իր լիազորություններից բխող այլ գործողություններ: