Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2004, 50 - Ա

Մ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՊՐԱՀԱ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մերուժան Միքայելյանին 2004 թվականի փետրվարի 19-25-ը գործուղել Պրահա (Չեխիայի Հանրապետություն)` անցումային տնտեսության երկրներում պետության քաղաքականությունը կենտրոնացված ջերմամատակարարման բնագավառում թեմայով համաժողովին, իսկ 2004 թվականի փետրվարի 25-29-ը՝ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Եվրամիության ջրային նախաձեռնություն» բարձր մակարդակի երկրորդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Մ. Միքայելյանի Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Մ. Միքայելյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Միքայելյանի Պրահա և Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: