23 Հունիսի 2008, 389 - Ն
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի մշակման և իրականացման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ աղետի գոտու բնակավայրերում հիփոթեքային վարկերի միջոցով բնակարանային շինարարության ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետների հետ համատեղ`
1) մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարանային շինարարության համար հողատարածքների հատկացման վերաբերյալ.
2) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրերի իրականացման ընթացքի մասին:
Հավելված
ՀՀ վարչապետի 2008 թ.հունիսի 23 -ի N 389 - Ն որոշման
Կ Ա Զ Մ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Տ. Դավթյան- ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Լ. Նանյան- ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Վ. Ղուկասյան- Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)