Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2008, 390 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում 2008 թվականի հունիսի 23-30-ը «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների անցկացման կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավարին`

1) նախապատրաստել միջոցառումների ծրագիրը և ապահովել հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 476-Ա որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի` պաշտոնական պատվիրակության սպասարկման համար 2008 թվականի հունիսի 23-30-ը տրամադրել անհրաժեշտ թվով «AUDI A6 1.8» մակնիշի ավտոմեքենաներ և դրանք ապահովել վառելիքով։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում պաշտոնական ընդունելության և պաշտոնական ճաշերի ու միջոցառումների անցկացման նպատակով փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, տեխնիկական միջոցների, այդ թվում՝ համակարգիչների ու հարակից պարագաների վարձակալման, գրենական և գրասենյակային պիտույքների ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների ապահովման և մշակութային ծրագրերի կազմակերպման հետ կապված ծախսերը` 2682570 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

3. Ընդունել ի գիտություն, որ հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից:

Արխիվ

2024

2023