Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2008, 388 - Ա

Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ

Գ. Քոչարյանին 2008 թվականի հուլիսի 1-4-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք ապրանքների ծագման երկրի հավաստագիր տրամադրելու նոր խմբագրությամբ կանոնակարգի նախապատրաստման նպատակով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:

2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: