23 Հունիսի 2008, 383 - Ա
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2008 թվականի հունիսի 25-28-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային 26-րդ համաժողովին և գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 35-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ավետիսյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Ա. Պետրոսյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ս. Ավետիսյանի և Ա. Պետրոսյանի` Ավստրիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին: