Վարչապետի որոշումներ

23 Հունիսի 2008, 382 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման

1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար

Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար

Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ

Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Գ. Ղալաչյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: