Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2008, 373 - Ա

Վ. ԲԱԿԼԱՉՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։