22 Հոկտեմբերի 2004, 689 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածի 7-րդ կետում`
«Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ` 424 7 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 224 7 1»
տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ` 423 6 -
այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումներ 223 6 -»: