Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2008, 372 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի հունիսի 16-17-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպված հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր