20 Հունիսի 2008, 371 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ս. Սեյրանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Թռչունյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետ Ա. Մկրտչյանին 2008 թվականի հունիսի 21-24-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետի տեղակալ Ա. Հարությունյանին
2008 թվականի հունիսի 17-24-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին 2008-2009, 2009-2010, 2010-2011 թվականների համագործակցության մասին» գործնական ծրագիրը և Հալեպի համալսարանում հայագիտական կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրն ստորագրելու ու կրթության և գիտության բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու համար:
2. Ս. Սեյրանյանի, Ս. Մինասյանի, Ա. Թռչունյանի, Ա. Մկրտչյանի և Ա. Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակության Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին: