Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2008, 370 - Ա

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին 2008 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Բաթումի (Վրաստան)` ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ-ի խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սարգսյանի Բաթումի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Սարգսյանի Բաթումի մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Բաթումի գործուղման արդյունքների մասին։