22 Հոկտեմբերի 2004, 688 - Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Գևորգյան - ՀՀ Նախագահի օգնական
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Գ. Գագյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2. Հանձնաժողովին` ուսումնասիրել երկաթուղիների մասնավորեցման ոլորտում ԱՊՀ, մերձբալթյան ու արևմտյան երկրների փորձը և մինչև 2004 թվականի դեկտեմբերի 30-ը ներկայացնել առաջարկություններ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նպատակահարմարության և մասնավորեցման էական պայմանների վերաբերյալ։